Հրազդանում հայտնաբերվել է Range Rover, որի վրա առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

․

Ոստիկանությունն այսօր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկի ավտոտնակում հայտնաբերել է Range Rover մակնիշի ավտոմեքենա, որի դիմապակուն և կողային հատվածներում հայտնաբերվել են կրակոցի բազմաթիվ հետքեր, տեղեկացնում է shamshyan.com-ը: 

Մեքենան ընթերականների ներկայությամբ քննչական խմբի ղեկավարի որոշմամբ ավտոքարշակի միջոցով տեղափոխվել է Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ,  որ նշված ավտոմեքենայի վրա կրակոցներն արձակվել են երեկ Գագարին ավանի սկզբնամասում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր օր-ի հրազենի գործադրմամբ կատարված խուլիգանություն և ապօրինի զենք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:

--00--ԱՀ