Պատերազմի վտանգ միշտ կա, պետք չէ դարձնել մեծ խնդիր. Պապիկյանը Խաչիկ գյուղում հնչած կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

«Պատերազմի վտանգ միշտ կա, պետք չէ այն դարձնել մեծ խնդիր, կրակոցներ միշտ էլ լինում են, այլ հարցի չեմ պատասխանում», -այսօր Ազգային ժողովում ի պատասխան 24News-ի հարցին, թե երեկ Խաչիկ գյուղում կրակոցներ են հնչել, Դուք պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք, պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նշենք, որ Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան:

--00--ՏՏ