ՆԱՏՕ-ին հարցեր ունենք, թե ինչպես ստացվեց, որ Թուրքիան F-16 կործանիչներ կիրառեց Արցախի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

ՆԱՏՕ-ին հարցեր ունենք, թե ինչպես ստացվեց, որ Թուրքիան F-16 կործանիչներ կիրառեց Արցախի դեմ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանի համոզմամբ՝ Թուրքիան սահման բացելու իմիտացիա է անում, որ ևս 30 տարի սառեցրած պահի հակամարտությունը, իրականում այս ուղղությամբ որևէ հաջողություն չի նշմարվում, ընդհակառակը` գործընթացը ձգձգվում է։

Խոսելով Լաչինի միջանցքի և Բերձոր և Աղավնո բնակավայրերի Ադրբեջանին հանձնելու մասին` բանախոսը, նշեց, որ եթե չենք ուզում այդ տարածքները հանձնենք, ապա պետք է Փաշինյանին հեռացնենք, քանի որ նրա հեռացումով զրոյանում են նաև իր բանավոր պայմանավորվածությունները։ 

Մանրամասները՝ տեսանյութում։