Դավիթ Տոնոյանին խորհուրդ եմ տալիս խոսելուց առաջ իր անցած ուղին նայի՝ որտեղից է սկսել, որտեղ է հիմա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

«44-օրյա պատերազմի ժամանակ այդպես էլ չհասկացանք Պաշտպանության նախարա՞րը պետք է ղեկավարեր պատերազմը, թե՞ ԳՇ-ն: Պատերազմում, երբ պարտվեցինք՝ ԳՇ պետը հայտարարեց, որ մեղավորը վարչապետն է, բայց իրենք պետք է կազմակերպեին պատերազմը՝ իր բոլոր ատրիբուտներով: 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը կպարզի՝ ԳՇ-ն մինչև պատերազմը ինչ հրամաններ է տվել, պատրաստվե՞լ են պատերազմի, թե՞ միայն թղթեր ենք ստորագրել, ԳՇ-ից ստացել ենք փաստաթղթեր և ուսումնասիրվում են, շատ բան է պարզաբանվելու»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Անդրադառնալով շաբաթներ առաջ 24News-ին տված իր հարցազրույցում հնչեցրած այն մտքին, որ ՊՆ նախարարը պետք է Նիկոլ Փաշինյանի թիմակիցը լինի, և Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի արձագանքին, թե նախկինում ՊՆ-ում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Գագիկ Մելքոնյանը պաշտպանական ոլորտի կազմակերպման անհրաժեշտ մասնագիտական որակներ չունի․ և ինքը հպարտ  է, որ Կառավարության անդամ լինելով, չի եղել մի թիմում, որի անդամներից մեկը Գագիկ Մելքոնյանն է, պատգամավորը պատասխանեց. «Դավիթ Տոնոյանի հետ չեմ ուզում վիճաբանել, մի խորհուրդ եմ տալիս, ամեն մարդ խոսելուց առաջ պետք է նայի իր անցած ուղուն՝ որտեղից է սկսել,  ուր է հասել և որտեղ է հիմա գտնվում: Երկրի վարչապետի հրաժարականն են պահանջում, պատերազմում բանակն է պարտվել, և գտնում են մեղավորը վարչապետն է, ի՞նչ կարող եմ ասել, քննիչ հանձնաժողովը կպարզի այդ ամենը»: 

Մանրամասները՝ տեսանյութում։