Մանվել Փարամազյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չէ դեռ մայիսի սկզբից․ Վահե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 7, 24News

Վա.jpg

Մանվել Փարամազյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չէ: 168. am-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱԺ պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը՝ պատասխանլով հարցին՝ Մանվել Փարամազյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդա՞մ է և ինչպե՞ս կմեկնաբանի Փարամազյանի կողմից Նիկոլ Փաշինյանի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, վարդերով դիմավորելու հանգամանքը:

«Մանվել Փարամազյանի`«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացվել է դեռ մայիսի սկզբին: Հունիսի վերջին տեղի ունեցած արտահերթ համագումարի արդյունքում դադարեցման որոշումն ի կատար է ածվել՝ թե որպես վարչության անդամ, թե որպես կուսակցության անդամ առհասարակ»,- ասել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Սյունիք կատարած այցի շրջանակում այսօր այցելել է Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորել է համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանը, որն ամիսներ շարունակ գտնվում էր կալանքի տակ:

--00--ԶՀ