Երկրաշարժից փլուզման ահազանգեր չեն եղել. հնարավոր վնասները ճշտվում են. Շիրակի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

նկար

Առավոտյան՝ ժամը 07:36-ին, Բավրա գյուղից 14 կմ արևելք գրանցված հերթական երկրաշարժից հետո փլուզման ահազանգեր չեն եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

Նա մասնավորապես, նշել է. «Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ, Շիրակի մարզի բնակավայրերում այն զգացվել է 5 բալ ուժգնությամբ։

ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ`այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել։

Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար»:

--00—ԼՄ