Գրանցվել է 563 դեպք, որից 221-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 11, 24News

download (1).jpg

Հուլիսի 4-ից հուլիսի 10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 563 դեպք, որից 221-ը արտակարգ, այդ թվում՝ 137 հրդեհի, 1 պայթյուն, 3 ինքնասպանության փորձի դեպք, 63 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 187 կենցաղային կանչ. տուժել է 119 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ:

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 15 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 38 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային մրջոց։

 --00--ԶՀ