Երկարացվել է հ.2 տրոլեյբուսային երթուղու վերջնականգառը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

․

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․

«Հարգելի քաղաքացիներ,

մայրաքաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչև Չարբախի շուկա շահագործվող տրոլեյբուսային հ.2 ուղեգծում Երևանի քաղաքապետի որոշմամբ կատարվել է մասնակի փոփոխություն: Երթուղու ուղեգիծը Արտաշիսյան-Շիրակի փողոցների խաչմերուկից երկարացվել է մինչև «Կլայկ» առևտրի կենտրոն, ուր և հ.2 երթուղին հասնում է ս.թ. հուլիսի 11-ից»:

--00--ԱՀ