Էջմիածնի չշահագործվող գործարանում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

․

Հուլիսի 11-ին՝ ժամը 13։39-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում այրվում է չշահագործվող գործարանի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։47-ին, մարվել՝ 19:14-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 700 քմ):

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել քաղաքապետարանի մեկ ջրատար:

Դեպքի վայրում ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:

--00--ԱՀ