Հումանիտար ականազերծման կենտրոնի և Իրաքյան Քուրդիստանի գործակալության միջև հուշագիր է կնքվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

նկար

Ս/թ․ հուլիսի 3-ից 10-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը հյուրընկալել էր «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» պատվիրակությանը։

«ԻՔՀԳԳ» ներկայացուցիչները գործակալության փոխտնօրեն Նիյազի Խալիդի գլխավորությամբ այցելեցին «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոն, ծանոթացան «ՀԱՓԿ» գործունեությանը, ուսումնաբազային և ուսումնական դաշտում իրականացվող դասընթացներին, կատարվեց փորձի փոխանակում:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի և «Իրաքյան Քուրդիստանի հակաականային գործունեության գործակալության» միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր։

Հյուրերը պաշտոնական այցելություններ ունեցան նաև ՀՀ պաշտպանության նախարարության գործերի կառավարիչ Լևոն Խաչատրյանի և ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանի հետ։

--00—ԼՄ