«WineWorks». հայկական գինեգործության նոր շունչը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Տավուշի «Լալվարն» ու «Բանանցը», «Կապուտկենին» ու «Ջրջրուկը», Արցախի «Խնդողնին» և Վայոց ձորի «Արենին»... «WineWorks» գինեգործական ընկերությունում քարտեզագրել են հայկական խաղողի սորտերը՝ ըստ շրջանների:

Արդեն 8 տարի «WineWorks»-ը զարգացնում է հայկական գինեգործությունն ու աշխարհին ներկայացնում հայկական խաղողի սորտերը։ Ընկերության հիմնադիրը Վահե Քեուշգուերյանն է, ով գինեգործությամբ է զբաղվել Կալիֆորնիայում և Իտալիայում, հետո վերադարձել է Հայաստան և ստեղծել սեփական ընկերությունը։

«WineWorks»-ում աշխատում են հայկական խաղողի 20-ից ավելի սորտի հետ։ Ընկերությունն արտադրում է սեփական գինիներն ու գինեգործական ծառայություններ մատուցում նաև այլ ընկերությունների։ «WineWorks»-ը մասնագիտացված ընկերություն է, որը նպաստում է հայկական գինեգործության զարգացմանը՝ իր փորձով և տեխնոլոգիաներով:

«WineWorks»-ի գործընկերը Ակբա Լիզինգն է, որն ընկերությանն աջակցել է արտադրական սարքավորումների ձեռքբերման  գործում։

«Սարքավորումների մեծ մասը մենք ձեռք ենք բերել Ակբա Լիզինգի միջոցով: Մեր թիվ մեկ գործընկերն Ակբա Լիզինգն է՝ մեկ պատճառով, որ այն ավելի մեծ փորձ ունի ու իրենց պրոցեսը արագ է։ Լիզինգը նուրբ է ու ճկուն։ Մենք առաջին հերթին Ակբայի հետ ենք աշխատում. շատ հեշտ է և արագ: Նաև այլ սարքավորումների ձեռքբերման համար է Ակբա Լիզինգը մեզ համար առաջին ընտրություն»,- նշում է «WineWorks» գինեգործական ընկերության տնօրեն Վահե Քեուշգուերյանը։

«WineWorks»-ում վստահ են՝ Հայաստանը խաղողագործության համաշխարհային պատմության մեջ դիրքավորվելու է որպես գինեգործության օրրան։ Քյոշ, Օշին, Զուլալ... «WineWorks»-ի սեփական գինիները տարբերվում են իրենց բարձր որակով։ Արտահանվում են ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Չինաստան:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

տնտեսական
տնտեսական
տնտեսական