40 տարվա մեջ առաջին անգամ տեսախցիկները Խոսրովի անտառում Կովկասյան ընձառյուծ են նկարահանել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ընձառյուծ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում ֆոտոթակարդները, վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ, արգելոցի պատմության մեջ նկարահանել են կովկասյան ընձառյուծ։

Այս փաստը վկայում է, որ Խոսրովի անտառի հրդեհից հետո բնությունը վերականգնվում է, և հրդեհի հետևանքները կործանարար չեն եղել կենդանական աշխարհի համար: Այա մասին ասված է արգելոցի ֆեյսբուքյան էջում: