Էդմոն Մարուքյանի և նրան ընտանիքի հասցեին սպառնալիքների հարցով սկսվել է հետաքննություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Էդմոն

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորութան դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում հետաքննություն է սկսվել ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումի փաստով։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Մարուքյանը ոստիկանության 6-րդ գլխավոր վարչություն է դիմել և հայտնել, որ համացանցում անհայտ անձինք հրապարակել են տեսանյութեր, որոնց բովանդակությունը վարկաբեկում է թե՛ իր, թե՛ իր կնոջ, թե՛ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ հանդիսացող Ազգային ժողովի պատամավորների պատիվն ու արժանապատվությունը։

Ըստ աղբյուրի՝ կա կարծիք, որ հիշյալ տեսանյութերը հրապարակած օգտատիրոջ մեկնաբանություններում պարունակվել են ուղղակի և անուղղակի սպառնալիքներ  Մարուքյանի, նրա ընտանիքի և կուսակցության անդամների կյանքին ու առողջությանը։