Սփյուռքի հարցերով զբաղվող մարմինը նախարարություն կլինի, թե մեկ այլ բան, երկրորդական է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 22, 24News

կառավարություն

Սփյուռքի հարցերով զբաղվող մարմինը նախարարություն կլինի, գործակալություն կլինի, թե մեկ այլ բան, երկրորդական է. նախ պետք է ձեւավորվի նոր տեսլականը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 22-ին, «Հայաստան-Սփյուռք․ հարաբերությունների փոփոխություն, աշխատանքային նոր ձևաչափ» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:

Նրա խոսքով, հեղափոխությունից հետո Սփյուռքում ձեւավորվել են շատ դրական սպասումներ, կա բարձր վստահություն ՀՀ իշխանությունների նկատմամբ, բացառիկ հնարավորություն էն ստեղծվել Հայաստանի եւ Սփյուռքի համար ձեւավորել նոր որակի օրակարգ. «Թե մեր երկիրն է գտնվում պատռերազմական վիճակում, թե Սփյուռքն ունի բազմաթիվ մարտահրավերներ, եւ այս պահը պետք է ճիշտ օգտագործել: Այսինքն այդ օարագարը ձեւավորելուց հետո միայն կարելի է հասկանալ, թե ինստիտուցիոնալ որ լուծումներն են օպտիմալ»,-ասաց Մարաշլյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ Սփյուռքի հարցերով որեւէ մարմնի ստեղծումը կարող է դառնալ ներքաղաքական խնդիր, որ համարվի, թե սա միայն տվյալ կուսակցության մոտեցումն է Սփյուռքի նկատմամբ, եւ այդպես է իրականացվելու քաղաքականությունը»:

Մարաշլյանն ընդգծեց, որ իրենք ստեղծելով «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, ըստ էության, պետության որոշ գործառույթներ վերցրել են իրենց վրա եւ աշխատում է, որ թեկուզ ոչ մեծ թվով մարդիկ տեղափոխվեն ու աշխատեն Հայաստանում: «Բայց մենք նույնիսկ այդ հարցում ուզում ենք տեսնել ինստիտուցիոնալ լուծում»:

«Վարչապետը 2018-ի մայիսին հայտարարեց, որ հայրենադարձությունը պետք է դառնա մեր նոր ազգային գաղափարախոսություն, բայց իր վերջին ելույթում դրա մասին որեւէ բառ չի ասել, Դա նույնպես մտահոգիչ է: Ես կառավարության ծրագրի մեջ չեմ տեսնում այդ հարցի ինստիտուցիոնալ լուծումը»,-ասաց նա:

Մարաշլյանը նկատեց, որ մինչեւ հիմա չկա հայրենադարձության մասին օրենք, մինչեւ հիմա չենք կարող ասել, թե ով է հայրենադարձը, ինչ պարտականություններ է իր վրա վերցնում պետությունը»,-ընդգծեց նա: