Կովկասում պատերազմ է հրահրվում, և խնդիրն Արցախը չէ. Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

ԱՄՆ հեգեմոնիան մոտենում է իր ավարտին։ Աշխարհում փոխվում է ուժերի բալանսը, ու գնում ենք աշխարհակարգի փոփոխության, որը պատերազմներով է ուղեկցվում։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Իրանը հստակ նշեց, որ թույլ չի տա փակել ՀՀ-ի հետ սահմանը, և այս պայմաններում շարունակել կրակել սահմանին, մի բան է նշանակում՝ Կովկասում պատերազմ է հրահրվում, որի նպատակը Թուրքիա-ՌԴ, Թուրքիա-Իրան բախումն է, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան բավականին ինքնուրույն քաղաքականություն է վարում։ Այդ կերպ փորձում են հավասարակշռությունը խախտել Հարավային Կովկասում»,-նշել է մեր զրուցակիցը։

Բանախոսն անդրադարձել է նաև Իրան-Ադրբեջան հնարավոր բախմանը, Իրանի ներքին կյանքում հնարավոր ապստամբությանն ու թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։