Չինաստանը քաղաքացիական ինքնաթիռների համար փակել է Թայվանի նեղուցը

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 2, 24News

Չինաստանը քաղաքացիական ինքնաթիռների համար փակել է Թայվանի նեղուցը

Չինաստանը քաղաքացիական ինքնաթիռների համար փակում է Թայվանի նեղուցի գոտին:  «Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով RT Telegram ալիքին։

Երևանի ժամանակով 18:43-ին սպասվում է ամերիկյան ռազմական ինքնաթիռի վայրէջքը: Ինքնաթիռը հավանաբար տեղափոխում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին։

Ավելի վաղ China Times-ը հայտնել էր, որ Թայվանի ղեկավարությունը փորձել է չեղարկել Փելոսիի այցը, երբ կղզու շուրջ իրավիճակը սկսել է սրվել։

--00--ԶՀ