Սպանված զինծառայողներիդ դեռ չես հուղարկավորել, իսկ դու տուն գալու «հրավիրատոմս» ես ուղարկում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դավաճանի բարոյակա՞նը որն է:

Վերջին տարիներին, Հայաստանն ավիրող, հայ ժողովրդին դավաճանող, թալանող, պախարակող ու ստորացնող քայլերն իրականացվել են ՀՀ կառավարության շենքում: Նման մի քայլ էլ տեղի ունեցավ երեկ` «կառավարության» նիստում:

Միայն դավաճան ու տգետ լինելը բավարար չէ, որպեսզի մեր զունծառայողներին հենց նոր սպանած ու Արցախի կյանքի ճանապարհը փակող մարդասպանին հրավիրես քո տուն` իրեն հարմար եղանակով: Սա անելու համար նաև պետք է անբարոյական լինես:

Սպանված զինծառայողներիդ դեռ պատվով չես հուղարկավորել, վիրավորներիդ կյանքի համար բժիշկներն են պայքարում, իսկ դու տուն գալու «հրավիրատոմս» ես ուղարկում մարդասպաններին:

Նսեմացած կապիտուլյացիայից բացի, Նիկոլը երկիրը նմանեցրել է աշխարհագրական այն «պոռնիկին», որը պատրաստ է բավարարել հարբած հարևանների բոլոր ցանկությունները, միայն թե իրեն չծեծեն: Ու այդքանից հետո` միևնույն է` ծեծում են:

Ամեն ինչ սկսել է, 2018 թ․-ին, երբ հայերի ամենասիրելի դավաճան Նիկոլն ասում էր. «պետք է այնպիսի լուծում գտնենք, որը բավարարի նաև ադրբեջանի ժողովրդին»: Գտանք, իհարկը: Թավշյա խուլիգանությունից հետո` միայն այդ խոստումն է իրականացրել»։

--00—ԼՄ