Քուչակ գյուղի մոտ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 6, 24News

f62ee121ff2b33_62ee121ff2b7e.thumb_.jpg

Օգոստոսի 6-ին՝ ժամը 02։04-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Հ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Փրկարարներն ավտոմեքենայի ուղևոր Ա. Ս.-ին (ծնված 1947 թ․) դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Վարորդը, ուղևորներ Ա. Ս.-ն, Բ. Ս.-ն (ծնված 2000 թ․) և Ս. Շ.-ն (ծնված 1981 թ․) հոսպիտալացվել են Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

--00--ԶՀ