Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

1089709.jpg

Օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը (ծնվ. 2002թ.): Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։

Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

--00--ԶՀ