Փրկարարները բռնել են 2 սահնօձ, 4 գյուրզա, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

1
Օգոստոսի 6-8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Շահումյան, Տավուշի մարզի Բերդավան և Լոռու մարզի Ջրաշեն գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 4 գյուրզա, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

--00—ԼՄ