Օգոստոսի 1-ից 7-ը վնասազերծվել է 121 պայթուցիչ, 2 հրթիռ, ականանետի 74 ական, 282 արկ և 5 ավիառումբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

ավիառումբ

ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը:

Օգոստոսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 683 ահազանգ, որից 624-ը ճանաչողական բնույթի:

Շաբաթվա ընթացքում գրանցվել է բնածին բնույթի 6, տեխնածին՝ 14 և սոցիալ-կենցաղային բնույթի 14 կանչ:
Գրանցված 6 հրդեհի դեպքերը արձանագրվել են չոր խոտատարածքներում: Ծառայության կենտրոնական ու շրջանային ստորաբաժանումները և հրշեջ հենակետերում տեղակայված մարտական հաշվարկները օպերատիվորեն հակազդել ու անհրաժեշտ մակարդակով իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:

ԱԻ պետական ծառայությունը հորդորում է խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես չոր խոտատարածքներում ու այգիներում. մեր իսկ պատասխանատվությամբ նվազեցնենք հնարավոր արտակարգ պատահարների առաջացման ռիսկերը:

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները հանրապետության շրջաններում կազմակերպված ճամբարներում իրականացրել են շուրջoրյա հերթապահություն և ապահովել ճամբարականների անվտանգությունը։
Հաշվետու ժամանակահատվածում փրկարարները կատարել են փակված 5 դռան և 2 վերելակի բացում, փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել են համապատասխան բժշկական հաստատություններ, բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 1 ելք, փրկարարներն արձագանքել են այլ բնույթի ևս 4 կանչերի:

Օձի հայտնաբերման վերաբերյալ շաբաթվա ընթացքում ստացվել է 2 ահազանգ: Հերթապահ օպերատիվ խմբերը բնակչությանը ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն՝ թունավոր սողուններին տեղափոխելով անվտանգ տարածք:

Հանրապետության տարածքը հավանական սպառնալիքներից մաքրելու և շրջակա միջավայրն ավելի անվտանգ դարձնելու նպատակով՝ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ իրականացրել են չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ վնասազերծվել է 121 պայթուցիչ, 2 հրթիռ, ականանետի 74 ական, 282 արկ և գնդիկաբեկորային 5 ավիառումբ:
ԱԻ պետական ծառայությունը բոլոր ստորաբաժանումները ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:

Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112։

--00—ԼՄ