Երևանում բախվել են Lexus, Nissan Tiida, Mercedes ու 2 Opel ավտոմեքենաներ, կա 5 վիրավոր, մեկը՝ հղի

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

201d7af3020dcc60c6fc8e0ba9be1343.jpg

Այսօր՝ օգոստոսի 8-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Թբիլիսյան 19 հասցեում գործող «Անի Պէզիքեան» երիտասարդական կենտրոնի դիմաց բախվել են Lexus, Nissan Tiida, Mercedes, 2 Opel մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ հղի կին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիերը, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապհ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի հետևանքով ավտոմեքենաներից 3-ը հայտվել են ճանապարհի մեջտեղում,  իսկ մեկը՝ մայթին։

Վթարի փաստով Վ. Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։   

--00--ԶՀ