Փրկարարները Ենոքավան գյուղի հանգստյան գոտու հարակից անտառում հայտնաբերել են մոլորված 19 քաղաքացու

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

5_1112_1329072019.jpg

Օգոստոսի 8-ին, ժամը 13։08-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում ուսուցչուհին իր աշակերտների և մեկ ծնողի հետ մոլորվել են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ քաղաքացիները մոլորվել են Ենոքավան գյուղի «Ապագա ռեզորթ» հանգստյան գոտուն հարակից անտառում:

Փրկարարները մոլորված 19 քաղաքացու հայտնաբերել և ուղեկցել են Ենոքավան գյուղ:

--00--ԶՀ