Հրշեջները Վայքում մարել են բեռնատարում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 7, 24News

1089893.jpg

Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 8-ին, ժամը 15։53-ին ահազանգ է ստացել, որ Վայք քաղաքում՝ «Լիդեր Կոմպլեքս» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։15-ին, մարվել՝ 16։30-ին։ Այրվել են վարորդի խցիկը՝ մասամբ, բեռնախցիկի ծածկը՝ 5 քմ և ազոտական թթվի 3 հատ 20 լիտրանոց տարա։

--00--ԶՀ