Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Օլիմպիադայի վերջին տուրում. Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News

298195950

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում կրկին հաղթեց։

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Իսպանիայի ընտրանին էր։ Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հաղթանակ տոնեց միայն Գաբրիել Սարգսյանը: Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5:

Կդառնա Օլիմպիադայի չեմպիոն Հայաստանը, թե ոչ, հայտնի կլինի Ուզբեկստան–Նիդերլանդներ մրցապայքարից հետո, քանի որ Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները ունեն հավասար միավորներ:   

--00--ԶՀ