ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News
Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ժամը 10։20-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են Toyota և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է վարորդների ինքնությունը։
--00--ԶՀ