Ավտովթար՝ Երևանում. բախվել են Toyota-ն ու Mercedes-ը

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News

d3db931d0f3d34f0f3cda7a8da79904a.jpg

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ժամը 10։20-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են Toyota և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է վարորդների ինքնությունը։   

--00--ԶՀ