Սևանա լիճ թափվող տասնյակ գետեր աղտոտված են կենսածին նյութերով․ ՇՄՆ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News

0-5.jpg

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է 2022 թ․ հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին Սևանա լիճ թափվող գետերում կենսածին նյութերի քանակությունը:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգն իրականացնում է Ձկնագետ, Մասրիկ, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ և Գավառագետ գետերում:

Պարզվել է, որ Սևանա լիճ թափվող վերոնշյալ բոլոր գետերը աղտոտված են կենսածին նյութերով։

Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերը և գյուղատնտեսական հոսքաջրերը, որոնք իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն:

Տվյալները ներկայացվել են ինֆոգրաֆիկաների տեսքով.

2

3

4

--00--ԶՀ

Տեսանյութեր