Արմեն Փամբուխչյանը օգոստոսի 17-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News
 

1089972.jpg

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության արտաքին կապերի վարչության միջազգային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Ռաֆայել Պողոսյանը օգոստոսի 17-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա):  Այս մասին նշված է e-gov.am կայքէջում:

Արմեն Փամբուխչյանը և Ռաֆայել Պողոսյանը կմասնակցեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 13-րդ նիստին և 3-րդ միջազգային հրշեջ-փրկարարական համաժողովին:

--00--ԶՀ