Աղավնոյի թալանի մասին լուրերը սուտ են, բնակիչներն էլ չեն լքել գյուղը. Սուրեն Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 9, 24News

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը, որն իր ընտանիքի հետ մեկնել է Աղավնո, կոչ անելով գալ և թույլ չտալ գյուղի հանձնումը ադրբեջանցիներին, տեսանյութի միջոցով տեղեկացրել է, որ համայնքի թալանի մասին խոսակցությունները բացարձակ սուտ են: «Բնակիչները շարունակում են մնալ Աղավնոյում, այն չեն լքել: Ավելին՝ ռուս խաղաղապահները մի քանի անգամ ավելի են ավելացրել զգոնությունը», - նշել է նա:

Պետրոսյանի համոզմամբ, եթե ՀՀ քաղաքացիների 0.05%-ը մեկնի Աղավնո, ապա կխափանվի գյուղը ադրբեջանցիներին հանձնելու ծրագիրը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիների պահանջով Հայաստանի և Արցախի իշխանությունները որոշել են մինչև օգոստոսի 25-ը դատարկել Աղավնո և Սուս գյուղերը, ինչպես նաև Բերձոր քաղաքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԶՀ

 

 

Տեսանյութեր