Փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 3 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

օձ
Օգոստոսի 8-10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում, Արարատի մարզի Այնթապ և Տավուշի մարզի Թեղուտ գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 2 շահմար, 3 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

--00—ԼՄ