ԱՀ նախագահի աշխատակազմը հերքում է Սևանում Արայիկ Հարությունյանի կողմից առանձնատուն կառուցելու լուրը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

հասարակական

«Սեւանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում» վերտառությամբ Aravot.am-ի հրապարակած այս հոդվածը ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունի, այլև Արցախի շուրջ այս օրերին տեղի ունեցող ծանր զարգացումների ֆոնին տեղեկատվական անընդունելի արշավ ենք համարում: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը պահանջում է հիշյալ լրատվամիջոցից սխալ տեղեկություն տարածելու համար հանդես գալ համապատասխան հերքմամբ, այլապես ստիպված կլինենք տարածված զրպարտության հիմքով դիմել դատական ատյաններ:

--00--ՏՏ