Հնդկաստանի 23-ամյա քաղաքացին ահազանգել է, որ Երևանում իրեն ծեծել են և երկաթե ձողով կոտրել Mercedes-ը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

1

ՔԿ-ի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 8-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած Հնդկաստանի Հանրապետության քաղաքացին՝ 23-ամյա Հաբի Ալնեմերինի ահազանգի փաստով, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 8-ին՝ ժամը 23։00-ի սահմանում, անհայտ անձը Ջանիբեկյան փողոցում վիճաբանել է իր հետ, որի ժամանակ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին։ Բացի դրանից՝ հարվածել է իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս։ 

Ձեռնարկված օպերատիկ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հ. Ալնեմերինի հայտնած անհայտ անձը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 24-ամյա Անանդ Կումարը։

Աղբյուրը նաև հայտնում է, որ ոստիկանությունն ունի տեղեկություն, որ մինչև վիճաբանությունը, տեղի է ունեցել ավտովթար։ 

--00—ԼՄ