Հայաստանը մի շարք կառուցողական մոտեցումներ ունի եռակողմ հայտարարության իրականացման առումով․ Բայրամով

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 10, 24News

Bayramov-Jeyhun.jpg

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով ասել է, որ իր ալժիրցի գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկված «խաղաղության» օրակարգի, երկու երկրների միջև սահմանազատման, հաղորդակցությունների ապաշրջափակման Բաքվի առաջարկների և խաղաղության համաձայնագրի մասին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ռամթան Լամամրային ասացի նաև եռակողմ հայտարարության իրականացման առումով Հայաստանի մի շարք կառուցողական մոտեցումների մասին։ Ադրբեջանը հարևան երկրների հետ նորմալ հարաբերությունների ձևավորման կողմնակից է: Մենք կարող ենք առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման առումով՝ հիմնված սահմանների փոխադարձ անձեռնմխելիության սկզբունքի վրա»,- ասել է Բայրամովը մամուլի ասուլիսին։

 --00--ԶՀ