«Դա կերկարաձգի ուկրաինացիների տառապանքները»․ Պեսկովը՝ Ուկրիանայում Բայրաքթարների գործարանի մասին

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 10, 24News

ps.thumb_.jpg

Եթե Ուկրաինայում կառուցվի թուրքական «Bayraktar» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան, այն անմիջապես կհայտնվի ապառազմականացման թիրախում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

«Նման օբյեկտի ստեղծումը միայն կերկարաձգի ուկրաինացիների տառապանքները, բայց չի օգնի խուսափել հատուկ ռազմական գործողության նպատակներից»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների գործարան կառուցելու մտադրությունը:

Պեսկովի այս հայտարարությունը թուրքական մամուլը որակել է «որպես Թուրքիային ուղղված սպառնալիք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել էր, որ թուրքական «Bayraktar» ընկերությունը Ուկրաինայում կկառուցի անօդաչու սարքերի արտադրության գործարան։

 --00--ԶՀ