Հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով և թմրանյութ․ ձերբակալվել է 3 անձ

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 10, 24News

Oգոստոսի 9-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների փոխգործակցության արդյունքում ապօրինի զենք ու թմրանյութ պահելու հերթական դեպքը բացահայտվեց:

Իրացնելով քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալները՝ զենք-զինամթերք և թմրանյութ պահելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա իրավապահները Հյուսիսային պողոտայում ձերբակալեցին և Կենտրոնական բաժին տեղափոխեցին երեք տղամարդու, որոնցից երկուսը՝ Վանաձորի, մեկը՝ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի բնակիչներ:

Վանաձորցիների խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, և սպիտակ փոշենման զանգված՝ նախնական տվյալներով՝ կոկաին: Ալագյազ գյուղի բնակչի գրպանում ոստիկանները հայտնաբերեցին 9 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

--00--ԶՀ

Տեսանյութեր