Իտալիայում անոմալ տապի պատճառով հուլիսին չափից ավելի մահ է արձանագրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

աշխարհ

Այս ամռանը Ապենիններում անոմալ տապի պատճառով հուլիս ամսի առաջին երկու շաբաթվա ընթացքում չափից ավելի մահ Է արձանագրվել (21 տոկոս): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Իտալիայի առողջապահության նախարարությունը: Նրա տվյալներով՝ երկրի 33 խոշոր քաղաքներում, որտեղ իրականացվում Է մշտական բժշկական մոնիթորինգ, հունիսին չափից ավելի մահացությունը կազմել Է 9 տոկոս, իսկ հուլիսի առաջին կեսին՝ 21 տոկոս:

Այդ կապակցությամբ առողջապահության նախարարությունն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ հունիսին օդի ջերմաստիճանն Իտալիայում 3 աստիճանով գերազանցել Է միջին վիճակագրական ցուցանիշը, իսկ հուլիսի սկզբին Ապենիններում արդեն գրանցվել Է 37-40 աստիճան: Զեկույցում նաեւ նշվում Է, որ, Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության տվյալներով, այս ամռանը կլիմայական փոփոխությունների պատճառով գրանցված ռեկորդային ջերմաստիճաններն ապագայում նորմա կդառնան Միջերկրածովյան տարածաշրջանում:

Գիտնականների կանխատեսումների համաձայն, եթե միջոցներ չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղությամբ, դարի կեսերին գլոբալ տաքացումը կարող Է հանգեցնել մոլորակի վրա 2 աստիճանով օդի ջերմաստիճանի բարձրացում: Անցած շաբաթ Մթնոլորտի եւ կլիմայի հետազոտությունների ազգային ինստիտուտի (Isac) մասնագետները հայտնել են, որ 2022 թվականի առաջին յոթ ամսվա ընթացքում Իտալիայում գրանցվել են այդչափ բարձր ջերմաստիճաններ, որ այս տարին կարող Է ամենաշոգը դառնալ Ապենիններում օդերեւութաբանական դիտարկումների ավելի քան 200-ամյա պատմության ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ՏՏ

Տեսանյութեր