Այսօրվա կառավարիչների մասին չեմ ուզում խոսել. Սերժ Սարգսյանը շախմատի փոխչեմպիոններին է դիմավորում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

«Փայլուն արդյունք է։ Կարծում եմ՝ տղաները շատ լավ հանդես եկան»,-։ օդանավակայանում Հայաստանի շախմատի հավաքականին դիմավորելիս՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա հիշեցրեց․ «Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը շախմատային իր նվաճումներով զիջում է միայն Ռուսաստանին, իսկ եթե վերջին 20 տարին վերցնենք, առաջինը՝ իր բոլոր նվաճումներով․ 3 անգամ՝ օլիմպիական չեմպիոն, 1 անգամ՝ աշխարհի չեմպիոն, հիմա՝ արծաթե մեդալ և 3 անգամ՝ բրոնզե մեդալ»։

Դիտարկմանը, թե համացանցում գրում են՝ որտեղ իշխանությունները չկան, հայերն ադրբեջանցիների հանդեպ հաղթանակ են տոնում, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Չէի ուզենա խոսել այս պահին Հայաստանի գործող կառավարիչների մասին։ Անիմաստ է»։

Սերժ Սարգսյանը չմեկնաբանեց նաև Լաչինի միջանցքի մասով լրագրողի հարցին։

Մանրամասները՝ տեսանյութում։