Արայիկ Հարությունյանն արցախյան Նիկոլ Փաշինյանն է՝ մեծ-մեծ խոսում է, բայց հակառակն է անում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News

Ներկա իշխանության պատճառով Բերձորում հերթական նվաստացուցիչ իրավիճակի առջև ենք կանգնել: Փաշինյանը վաղուց է որոշել Բերձորը հանձնել։ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը պատճառ է, որ տարածքները հանձնի: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հարցին, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ամիսներ առաջ հայտարարեց, որ Աղավնոյի համար պետք է պայքարել, հիմա ինչո՞ւ որոշվեց այն հանձնել, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Արայիկ Հարությունյանը արցախյան Նիկոլ Փաշինյանն է, նրա խոսքին պետք չէ հավատալ՝ մեծ-մեծ խոսում է, բայց հակառակն է անում: Նա ապահովում է Փաշինյանի իշխանությունը ՀՀ-ում և Արցախում: Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը Բերձորը սկուտեղի վրա հանձնում են ադրբեջանցիներին: Ասում են՝ բերձորցիներին կփոխհատուցենք, կորցրած հայրենիքը որևէ կերպ հնարավո՞ր է փոխհատուցել»:

Մանրամասները՝ տեսանյութում։