Լատվիայի Սեյմը ԵՄ երկրներին կոչ է արել վիզաներ չտրամադրել ռուսաստանցիներին ու բելառուսներին

ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 11, 24News

1090099.jpg

Լատվիայի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որում ԵՄ-ի երկրներին կոչ է արել դադարեցնել վիզայի տրամադրումը Ռուսաստանի ու Բելառուսի քաղաքացիներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սեյմի մամուլի ծառայությունը:

«Հայտարարության մեջ Սեյմը Եվրամիության երկրներին կոչ է անում անհապաղ դադարեցնել տուրիստական եւ մուտքի վիզա տալը Ռուսաստանի ու Բելառուսի քաղաքացիներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նաեւ Սեյմն այս հայտարարության մեջ Ռուսաստանը հայտարարել է «ահաբեկչությանն աջակցող երկիր»: ԵՄ-ում այժմ ընթանում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթի բովանդակության քննարկումը, ներառյալ շենգենյան այցագրեր տալու դադարեցման մասին հարցը: Էստոնիայի եւ Ֆինլանդիայի կառավարությունների ղեկավարները օգոստոսի 9-ին արտահայտվել են այն բանի օգտին, որպեսզի Եվրոպան դադարեցնի տուրիստական այցագրեր տալը Ռուսաստանի քաղաքացիներին:

Հիմա ռուսաստանցիները կարող են ազատորեն շենգենյան գոտու երկրների մեծամասնություն այցելել այն այցագրերով, որոնք տրվել են, օրինակ, Ֆինլանդիայի կողմից: ԵՄ-ի պատժամիջոցների պատճառով, որոնք ընդունվել են Ուկրաինայում  ռազմական գործողությունների կապակցությամբ, ՌԴ-ի քաղաքացիները չեն կարող ինքնաթիռներով ուղղակիորեն հասնել ԵՄ-ի բազմաթիվ երկրներ, բայց հաճախ նրանցից ոմանք գնացքով կամ ավտոբուսով ուղեւորվում են Ֆինլանդիա եւ Էստոնիա, որտեղից այնուհետեւ ինքնաթիռով մեկնում են Եվրոպայի բոլոր ծայրեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

--00--ԶՀ