ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
Այսօր՝ օգոստոսի 11-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը, ասվում է ԲԴԽ ֆեյսբուքյան էջում:
Խորհուրդը որոշեց Արդարադատության նախարարի ներկայացրած միջնորդությունը մերժել:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
--00--ԼՄ