3,5 մլդ դրամ՝ 28 կմ-անոց ճանապարհի համար․ ՏԿԵ նախարարը հետևել է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպարի նորոգմանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

նկար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։ Նախարարը մարզպետի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և համայնքապետերի հետ նախ ծանոթացել է Իջևան-Գանձաքար՝ Հ-36, /Մ-4/ (Իջևան) - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 5+600-կմ 42+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։

Պետական բյուջեի միջոցներով՝ 3,5 մլդ դրամով, նախատեսվում է իրականացնել 28 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում։ Այս պահի դրությամբ կատարված է աշխատանքների 30 տոկոս։

Նախարարը հանձնարարել է աշխատանքները կատարել բարձր որակով և սահմանված ժամկետներում։

--00--ԼՄ