Ռուբինյանց փողոցի 62-ամյա բնակիչը տանը կանեփ է աճեցրել․ հայտնաբերվել է 58 բույս և 4 փաթեթ մարիխուանա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Հարուցված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկած միջոցառումներով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության մասին օպերատիվ տվյալներ ստացան, որոնք իրացրին օգոստոսի 10-ին՝ համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ։

Իրավապահները զննեցին Երևանի Ռուբինյանց փողոցի բնակարաներից մեկը: Հայտնաբերվեցին կանեփի 58 բույս և 4 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով:

Ըստ 62-ամյա տանտիրոջ՝ կանեփն ինքն էր աճեցրել իր օգտագործման համար:

Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է տարածքային քննչական բաժին:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

--00--ԼՄ