Ռուսական սպառազինությունն աշխարհում համարժեքը չունի ու դեռ երկար չի ունենա․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Պուտին

«ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ ռուսական սպառազինություններն աշխարհում չունեն իրենց համարժեքները և անգերազանցելի են։ Նա ասել է, որ առաջնահերթ խնդիրը ռուսական զինված ուժերի զինանոցի լիարժեք համալրումն է։

«Մեր հեռանկարային սպառազինությունները աշխարհում իրենց համարժեքները չունեն։ Գոնե առայժմ չունեն և կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ չեն ունենա»,- ասել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով, որ Ռուսաստանը կշարունակի զարգացնել իր ռազմական պոտենցիալը, երկրի անվտանգությունը լիարժեքորեն ապահովելու համար։