Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգել, ապա որոշակի գումարի դիմաց ազատ էին արձակել Իջևանի 2 բնակիչներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

2406229_0_0_1600_901_1920x0_80_0_0_be4db19139ca735b7457cf33bff54537.jpg

Հուլիսի 27-ի առավոտյան անհայտ անձիք առևանգել են ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հորը՝ Գրիշա Քոքոբելյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

Նրանք կապ են հաստատել Գրիշա Քոքոբելյանի հարազատների հետ և նրան անվնաս վերադարձնելու դիմաց գումար պահանջել։ Որոշակի գումար ստանալուց հետո օգոստոսի 2-ին Գրիշա Քոքոբելյանին ազատ են արձակել։

Պարզվել է, որ հանցագործությունը կազմակերպել և կատարել են Իջևանի բնակիչներ 37-ամյա Սուրեն Մ․-ն և 25-ամյա Արմեն Ք․-ն։

Նրանք օգոստոսի 11-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմնին։

--00--ԶՀ