ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
N զորամասում օգոստոսի 10-ին կազմակերպվել է պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր միջոցառում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորամասի հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զինծառայողներին պատվով ու նվիրումով հայրենիքին ծառայելու համար, հաջողություն մաղթել քաղաքացիական կյանքում և հանձնել խրախուսական պարգևներ։ Արարողության ավարտին զորացրվող զինծառայողները հանդիսավոր քայլերթով անցել են զորամասի շարահրապարակով։
--00--ԶՀ