Որոնվում է 48-ամյա տղամարդը,որը գերեզմանատանն անառակաբարո գործողություն է արել 9-ամյա տղայի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

նկար

Գեղարքունիքի մարզի ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 11-ին, նշված ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններով, գրում է shamshyan.com-ը։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ 48-ամյա Ն. Վ․-ն, օրեր առաջ իր բնակության վայրի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը անառակաբոր գործողություններ է կատարել 9-ամյա տղա երեխայի նկատմամբ։ 

Տարածքի ոստիկանները երեխայի մորը հրավիրել են ոստիկանության բաժին, նա կատարվածի մասին արդեն հաղորդում է ներկայացրել։  Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ անառակաբարո գործողությունների կասկածանքով որոնվող տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։  

--00--ԼՄ