Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը 

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

արցախ

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը գրել է․

«Օգոստոսի 11-ին Ավստրալիա/յի Լիբերալ կուսակցությունը (#AustralianLiberalParty) Նոր Հարավային Ուելսում կայացած համաժողովում ճանաչել է #Արցախ/ի Հանրապետության անկախությունը և #Թուրքիա/յի կողմից իրականացված՝ #հայերի, #ասորիների և #հույների #ցեղասպանությունները՝ դիմելով Ավստրալիայի դաշնային կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Օրերս Արցախի Հանրապետության նկատմամբ #Ադրբեջան#ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական բարեկամության խումբը։

Շնորհակալություն ենք հայտնում Ավստրալիայի Լիբերալ կուսակցությանը և Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական բարեկամության խմբին նման նախաձեռնությունների համար։ Սա քաղաքական և բարոյական կարևոր աջակցություն է Արցախի ժողովրդին և մարդասիրության ու բարեկամության օրինակելի դրսևորում։

Շնորհակալություն ենք հայտնում նաև ավստրալահայ համայնքին՝ Արցախին մշտապես աջակցելու համար։ #Ավստրալահայ համայնքը մեր #Սփյուռքի ամենակազմակերպված օջախներից մեկն է, որը մշտապես ներգրավված է համահայկական հարցերի լուծման և մեր ազգային շահերի պաշտպանության գործում»։

--00--ԼՄ