Վերջին 2 շրջայցի ընթացքում խնդրահարույց 60 հասցեից կանգնակները դուրս են բերվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

85

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ շարունակում է ստուգայցերը փողոցներում տեղադրված կանգնակները հեռացնելու նպատակով: Դրանք ոչ միայն արգելված են օրենքով, այլև խոչընդոտում են երթևեկությանը:

Վերջին երկու շրջայցի ընթացքում խնդրահարույց շուրջ 60 հասցեից կանգնակները դուրս են բերվել:

Հայտնաբերված դեպքերի մասով կազմվում են արձանագրությունները, տնտեսվարողները՝ տուգանվում:

--00--ԼՄ