Ադրբեջանը հայտնում է բռնազավթված Տող գյուղում հայկական ուղղաթիռի բեկորներ հայտնաբերելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

arcaxi-brnazavtvac-togh-gyughu-n246114-1.jpg

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է հայկական ուղղաթիռի բեկորներ հայտնաբերելու մասին։ Հրապարակված տեսանյութում բեկորներն ընկած են թփերով ծածկված ամայի վայրում, գրում է «Ազատությունը»։

Հաղորդագրությունում նշված է, որ ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են նախօրեին։ Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն հայկական զինված ուժերի «Մի-8» ուղղաթիռ է, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից խոցվել է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին Հադրութի շրջանի Տող գյուղի ուղղությամբ։

--00--ԶՀ